Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ իշխանությունը պատկանում էր ժողովրդին, բանվորին եւ գյուղացուն

Քաղաքականություն
komunist

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունն այսօր համագումար էր  հրավիրել: Օրը պատահական չի ընտրվել: Ուղիղ 100 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ  սոցիալիստական մեծ հեղափոխությունը:  Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշում է՝ հենց այդ հեղափոխությամբ էլ ազդարարվեց նոր ժամանակների սկիզբը: «Աշխարհի տարբեր ծագերում մարդիկ զգացին այս համամարդկային հեղափոխության ազդեցությունը իրենց կյանքի վրա: ԽՍՀՄ-ն գործնականում սկիզբ դրեց սոցիալիզմի, քաղաքակրթության հիմքը: Երկիր մոլորակի վրա ստեղծվեց որակապես նոր պետություն, որտեղ քաղաքական իշխանությունը պատկանում էր ժողովրդին, բանվորներին եւ գյուղացիներին»,- ասում է  Վազգեն Սաֆարյանը: 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով` նոյեմբերի 7-ին) «Ավրորա» հածանավի հրանոթների որոտն ազդարարեց մարդկության պատմության նոր դարաշրջանի սկիզբը: Ռուսաստանում հաղթանակեց բոլշեւիկյան հեղափոխությունը: Անդրկովկասը զերծ մնաց բոլշեւիկյան իշխանությունից, 1918-ի մայիսին Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը հռչակվեցին անկախ եւ այն պահեցին գրեթե երեք տարի: 1920-ի ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը, դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանը, իսկ 1921-ի փետրվարի վերջերին՝ Վրաստանը: