Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգիչ չունեն, որ պաշտոնական կայք ունենան (տեսանյութ)

Մարզեր
ALT1

Իշխան Պետրոսյանը Նալբանյանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարն է: Արդեն 50 տարի է, նույն ոլորտում է աշխատում, օրենքի փոփոխություններին ուշադիր հետևում է: Ասում է որոշ կետերի պահանջներ կատարում են, որոշները բաց են թողնում, գյուղ է, ընդունված ձև է, ավանդական եղանակն ավելի արդյունավետ է: Ավանդական եղանակներից մեկը ավագանու նիստերի մասին ավագանու անդամներին հեռախոսազանգով տեղեկացնելն է, համայնքի ազգաբնակչությանը բանավոր կերպով նիստերի որոշումների մասին պատմելն է և այլն: Նալբանդյանում ավագանու 9 անդամ կա, Նիստերը կայանում են տարեկան կտրվածքով պարտադիր 6 անգամ: Երբեմն նաև արտահերթ նիստեր են գումարվում: Պետրոսյանը չի հերքում՝  ՏԻՄ աշխատանքները լավագույնս կազմակերպելու գաղտնիքը հասարակության հետ համագործակցելու մեջ է, բայց միշտ չէ, որ ստացվում է: Իշխան Պետրոսյանը գիտի, որ համայնքը պետք է համացանցային պաշտոնական կայք ունենա, բայց ոչինչ չի կարող անել, համակարգիչները հին են, ծրագիրը չի գործում, իսկ համայնքի բյուջեն նոր համակարգիչ գնելու հնարավորություն չի տալիս: Մանրամասն՝  Արմավիրի «ԱԼՏ» ՀԸ տեսանյութում