Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արտգործնախարարը Նաթանյահուի հրավերով կայցելի Իսրայել

Պաշտոնական
nalbandyan

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։

Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։