Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցականները պեղումներ են իրականացրել Մեծամորում

Հասարակություն
pexum-ner

«Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարանը երեկ մարդաշատ էր. հյուրընկալվել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Ջավախքի և Բուլղարիայի Սոֆիա քաղաքի «Զդրավեց» պարային խմբի սաները (6-12-րդ դասարանների աշակերտներ): Հնագիտության հանրահռչակմանն ու  դպրոցականների մոտ վաղ հասակից թանգարան հաճախելու մշակույթ սերմանելուն միտված արգելոց-թանգարանի նախաձեռնած  «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագրի մեկնարկն առիթ դարձավ այդ հետաքրքիր միջոցառման կազմակերպման համար: «Ծրագրի միջոցով հետաքրքիր գիտելիքներ ենք փոխանցում աշակերտներին Հայաստանի բրոնզեդարյան ժամանակաշրջանի մշակույթի, էթնո քաղաքական փոխհարաբերությունների, պեղումների ու հայտնաբերված գտածոների հետագա ճակատագրի մասին», -խոսելով գիտակրթական ծրագրի մասին` ասել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը: Որպեսզի դպրոցականներն ավելի դյուրին ընկալեն հնագիտության ոլորտի նրբությունները, արգելոց-թանգարանի վարիչը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հնամարդաբան  Հասմիկ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել են հնագետի աշխատանքը, ապա` լուսապատկերային ցուցադրությամբ բացատրել ինչ է պեղավայրը, ինչպես վարվել, եթե հնագիտական շերտ է բացվել,  հասկանալ  թաղման ծեսը և արդյոք գտնված կմախքը կին է, թե տղամարդ: «Մեծամոր» արգելոց-թանգարանի աշխատակիցները  թանգարանի հարակից տարածքում նախապես դամբարանի վերակազմություն էին արել` ստեղծելով արհեստական պեղավայր: Գիտաօժանդակ ֆոնդի  որոշ  նյութեր թաղվել էին «պեղավայրում»  փոքրիկ «հնագետների»  մասնագիտական  աշխատանքն ավելի հետաքրքիր  դարձնելու համար: Զրույց-դասից հետո դպրոցականներն արդեն հատուկ  գործիքների միջոցով լծվեցին հնագիտական աշխատանքների իրականացմանը:  Հետաքրքիր ու աշխույժ մթնոլորտում, զգուշությամբ բացելով հողի շերտը, նրանք տղամարդու կմախք, գոտի, ապրանջան, սափորներ, կենդանու ատամներ գտան:  Հայտնաբերված իրերն ու առարկաները դպրոցականները հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի ու վերականգնող  Տիգրան Զաքյանի օգնությամբ տեղավորեցին հատուկ տուփերի մեջ: «Առաջին անգամն ենք հնագիտական աշխատանքների մասնակցում: Սկզբում թևը գտանք, ապարանջանը, հետո գանգի մասը բացվեց, ատամներն ու  ողնաշարը: Փորձում էինք ճշտությամբ կիրառել ստացած գիտելիքները», – ոգևորությունը չթաքցնելով ասաց ապագա արևելագետ Գոհար Սմբատյանը: Ավելին՝ այստեղ