ՀՀ գյուղնախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո»-ի հետ. ի պատասխան՝ Սերժ Թանկյանի ահազանգի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ահազանգին։ Երեկ նա ֆեյսբուքում հայաստանցիներին կոչ է արել հեռու մնալ Monsanto ընկերության արտադրանքից, որի հետ համագործակցության մեկնարկը նոյեմբերի 1-ին տվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Գյուղնախարարության պարզաբանումը՝ ստորև
Ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու մասին այսօր մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հարցադրումներին ի պատասխան` հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքնե
րը, բարձրացվել են մի շարք հարցեր:
Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ Նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով:
Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ: