Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ. Շիկահողի արգելոցում շուրջ 40 թանկարժեք ծառ է հատվել. econews.am

Քաղաքականություն
shikahox-1

Օրերս Շիկահողի արգելոցի տարածքում Մազրա գետի ափին հատվել է շուրջ 40 ծառ: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնեց «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:  Ըստ նրա տեղեկությունների, դրանք եղել են 30-80 սմ տրամագիծ ունեցող տարբեր տեսակի թանկարժեք ծառեր՝ 70-80 տարեկան կաղնի, բոխի և այլն: Ավելին, Նարինե Կիրոկոսյանն անգամ տվյալներ է հայտնում ծառահատումն իրականացրած անձի մասին՝ նշելով, որ դա նույն մարդն է, ով 2015թ.-ին ևս անօրինական ծառահատումներ է իրականացրել նույն տարածքում: Արգամ Նահապետյան անունով ռեյնջերը Շիկահող արգելոցի Ծավ գյուղի շրջանում «վերահսկողություն» իրականացնող անձն է, ով էլ, ըստ Նարինե Կիրակոսյանի, հենց պատասխանատուն է ապօրինի ծառահատումների: Դեռ 2015թ.-ին մնալով անպատիժ, վերջինս շարունակում է իր գործունեությունը:  Նշենք, որ մոտ երկու տարի առաջ հրապարակվեցին լուսանկարներ և տեսանյութ անօրինական ծառահատման դեպքի մասին, սակայն դեպքը մինչ այժմ բացահայտված չէ: Նարինե Կիրակոսյանը պնդում է, որ այս հրապարակումից հետո իրեն բազմիցս սպառնացել են: shikahox1 shikahox2 shikahox3 shikahwx2   Ավելին` Econews.am-ում