Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը պատրաստ է էժան գազ տալ, բայց մենք չենք ուզում

Տնտեսություն
e42575eb75d549c3b2a997f555936c05

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը չի ստվերի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը: Այն կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, կարծում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը. «Երբ չկա քաղաքական կամք, դա շատ վտանգավոր է, երբ չկա ցանկություն անկախանալու: Մենք երկաթուղու մոնոպոլիան տվել ենք Ռուսաստանին, իսկ Ռուսաստանին Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը պետք չէ: Իրենք իրենց դեմ դուրս չեն գա» : Ըստ բանախոսի` օրեր առաջ Իրանը եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է  Հայաստանին  տրամադրել գազ առավել ցածր գնով: Դրան հակառակ մեր կառավարության կողմից ոչ մի արձագանք չկա: «Հայաստանը մոնոպոլիան հանձնել է Գազպրոմին, իսկ էնտեղից զանգում, ասում են, որ չարձագանքեն Իրանի հայտարարություններին: Գազպրոմում առաքինի մարդիկ են, նրանք կարող էին գազը մեզ վաճառել 10 անգամ թանկ, բայց վաճառում են ընդամենը 2 անգամ թանկ գնով »,- եզրափակեց վերլուծաբանը: