Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը նախազգուշացնող նամակ է հղել «Արմավիր» ՔԿՀ-ից

Հասարակություն
Hayk-Kyureghyan1

Հայկ Կյուրեղյանը նախազգուշացնող բաց  նամակ է ուղարկել  «Արմավիր» ՔԿՀ-ից, որը ներկայացնում ենք ստորև. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին նույն հիմնարկի 604 խցի դատապարտյալ Հայկ Արմենակի Կյուրեղյանից դիմում. Քանի որ մեկ ամիս առաջ տեղափոխվելու պահանջով դիմել էի ադմինիստրացիա, և արդյունք չեղավ, ապա այժմ պահանջս ներկայացնում եմ գրավոր և հրապարակավ: Նախ հիշեցնեմ, որ դատերիս ավարտին 27-օրյա հացադուլով պահանջել էի մեկուսացում (մեկուսի խուց)՝ պահանջելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հետապնդում և կյանքի, առողջության սպառնալիք կա, որից հետո ի վերջո բավարարվեց պահանջս: Այժմ պնդում եմ, որ նշված պայմանները լիարժեք չեն իրականացվում և պահանջում եմ տեղափոխել ինձ այնպիսի մասնաշենք (5-րդ ) կամ այլ ՔԿՀ, որտեղ կապահովվի լիարժեք մեկուսացում: Հ.Գ. Եթե ՔԿՀ-ի ղեկավարությունը որոշի, որ չկա տեղափոխման անհրաժեշտություն, ապա հայտարարում եմ, որ իմ նկատմամբ որևիցե սադրանքի դեպքում միակ հեղինակը նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանն է: 30.10.2017թ