Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հույս ունի, որ ՌԴ-ն մշտապես զենքի վարկ կտա Հայաստանին (տեսանյութ)

Քաղաքականություն
zen

Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը սպառազինության արդիականացման համար Ռուսաստանից նոր վարկ է խնդրել և հույս է հայտնել, որ դա մշտական կլինի. «Մեր զինված ուժերն իր տրամադրության տակ ունի ժամանակակակից լուրջ զենք: Բայց դա չի նշանակում, որ մեր զինված ուժերը չպետք է զարգանան: Արդիականացման համար մենք ռուսաստանյան կողմից խնդրել ենք վարկ տրամադրել: Սա առաջին վարկը չէ, սա արդեն երկրորդն է, մենք հուսով ենք, որ դա կլինի մշտական»: Հիշեցնենք, Հայաստանը և Ռուսաստանն արդեն ստորագրել են նոր՝ 100 մլն դոլարի վարկի տրամադրման համաձայնագիրը՝ 200 միլիոնանոց վարկից հետո: