Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում էին ասել, որ այսպես ակտիվ ես, հիմա քո տեղը քեզ ցույց կտանք» (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes-xazaryan

Նախորդ տարվա հուլիսին Սարի թաղի դեպքերով կալանավորված եւ այնուհետեւ ստորագրությամբ ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից Հովհաննես Ղազարյանը տեղյակ չէ, թե ինչ փուլում է գտնվում իր գործը. «Գործը կանգնած, սառած վիճակում է, ոչ փակել են, ոչ էլ ինչ- որ գործողություններ են անում:  Այս պահին անձնագիրս գտնվում է իրենց մոտ, նաեւ մի քանի իրեր, որոնք ինձ չեն տրամադրում, բանալի, գումար»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստը: Սարի թաղի դեպքերով կալանավորված Հովհաննես Ղազարյանը մեղադրվում է  զանգվածային անկարգություններին մասնակցելու՝ մասնավորապես հուլիսի 29-ին ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ. «Սա անհաջող գործողություն էր, որը երկար չտեւեց, մեղադրանքը լրիվ անհիմն է եւ ոչ մի նման արարք չի կատարվել իմ կողմից»,- ավելացնում է «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցը: Հովհաննես Ղազարյանը գիտի՝ ինչու իրեն որոշեցին պահել ճաղերից այն կողմ. «Պարզապես ուզում էին ասել, որ այսպես ակտիվ ես, գնա հիմա քո տեղը քեզ ցույց կտանք, գնա հանգստացի մի քիչ, քեզ կխեղճացնենք, էլ չես մասնակցի, բայց իրենց ուզածին չհասան»: Հիշեցնենք, որ  Հիմնադիր խորհրդարանի աջակիցը 6 ամիս 13 օր անցկացրել է կալանավայրում եւ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: