Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գերորս. անում են այն, ինչ արեցին սիգի հետ» (տեսանյութ)

Տնտեսություն
c6cee10c96779025233be0e8825079e2

«Տարեվերջյան դիտարկումներով՝ կրկնակի անգամ Սևանում կրճատվել են խեցգետնի պաշարները։ Եթե որսագողություննն այս տեմպերով շարունակվի, մենք մեծ պաշարների կորուստ կունենանք»,- այսօր մտահոգություն է հայտնել  Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար, կ.գ.թ. Էվելինա Ղուկասյանը։ Գերորսի արդյունքում ունենք արդյունագործական պաշարների խզում, դա ոչ կառավարելի որսի արդյունք է՝ բացատրում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը. «Արդյունագործական պաշարները վերջին 3 տարվա մեջ երևի միայն 100 տոննայով են աճել՝ 350 տոննայից հասնելով 450-ի։ Եթե նորմերը պահպանենք, պաշարները կվերականգնենք»։ «Ջրառը նույնպես վտանգի է ենթարկում ձկներին. պետք է կարգավորվի նաև ջրային ռեսուրսների խնդիրը»,- նշում է Էվելինա Ղուկասյանը։ «Սևանա լճի ներկայիս վիճակը, նախագահի հետ հանդիպման մանրամասները, ձկնատեսակներին և խեցգետնին սպառնացող հիմնական վտանգները» թեմայով ասուլիսի մանրամասները՝ տեսանյութով