Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի մանկապարտեզում կրակոցներ են հնչել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM0117715

20.10 Մանկապարտեզի ներսից այս պահին կրակոցներ են հնչում: Դեպքի վայրից բոլորին հեռացրել են: Իրավապահները վնասազերծել են հանցագործին։ 19.17 Պարզ է դարձել, որ մանկապարտեզ խուժած անձը Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը վնասել է նախկին կնոջը եւ նրա զոքանչին, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Նա կնոջը վնասել է մանկապարտեզի մուտքի մոտ: Աղբյուրը ավելի վաղ տեղեկացրել էր, որ  որ նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել է տեսնել կնոջը, սակայն չի հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին եւ դաստիարակներին: Տղամարդը պահանջում է հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ: MHM0117716   [caption id="attachment_1576705" align="alignnone" width="700"]A man entered ‘Manushak’ kindergarten in Baghramyan Street of Armavir City and kept children and employees as hostages A man entered ‘Manushak’ kindergarten in Baghramyan Street of Armavir City and kept children and employees as hostages[/caption] [caption id="attachment_1576706" align="alignnone" width="700"]A man entered ‘Manushak’ kindergarten in Baghramyan Street of Armavir City and kept children and employees as hostages A man entered ‘Manushak’ kindergarten in Baghramyan Street of Armavir City and kept children and employees as hostages[/caption] 18.38 Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի՝ տղա երեխա: Տականքը բռնություն է կիրառել մանկապարտեզի դաստիարակչուհու նկատմամբ, ով վնասվածքներ է ստացել: Ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: 17. 44 Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի: Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի` տղա երեխա: 95b2118b5e7ceedc564db7653a8848a5   mankapartez1   mankapartez1 ..... Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։ Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։ mankapartez2   mankapartez3