Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան է ծախսել կառավարությունը վերջին պատվիրակությունների վրա

Տնտեսություն
Karavarutyun

ՀՀ կառավարությունը ներկայացրել է, թե ինչ ծախսեր են իրականացվել ՌԴ ԿԳՆ գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի, ինչպես նաև՝ հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված։

2017 թվականի սեպտեմբերի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում կեցության, տրանսպորտի, հուշանվերների ձեռքբերման և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 310.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության:

Ավելի վաղ՝ ծախսեր են իրականացվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի` 2017 թվականի սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացման հետ կապված` 1,452.5 հազ. դրամի սահմաններում։ Ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվության:

Բացի այդ, հայ-վրացական իրավական համագործակցության երկրորդ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակության անդամների՝ 2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը Վրաստան (Թբիլիսի)` գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված «Տրասպորտային նյութեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին: Թվեր չեն նշվում։ Այլ ծախսեր ևս սպասվում են նոյեմբերին, որտեղ ևս կոնկրետ թվեր չեն նշվում։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին 2017 թվականի նոյեմբերի 4-6-ը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2017 թվականի նոյեմբերի 3-6-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 51-րդ նիստին մասնակցելու համար: Տիգրան Մելքոնյանի` Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Իսկ Աշոտ Մանուկյանի` Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: