Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանն արդարացնում է Վիգեն Սարգսյանի չծառայելը (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine

Հանրապետական Հերմինե Նաղդալյանը արդարացնում է Վիգեն Սարգսյանի բանակում չծառայելու փաստը՝ ինքն օրենքով չի ծառայել. «Մինչ օրս գործող օրենքները թույլ են տվել, որպեսզի որոշակի մարդիկ այս կամ այն պատճառներով բանակից ազատված լինեն»: «Մարդիկ կրթություն ու գիտական աստիճան են ստացել»,-Վիգեն Սարգսյանի մասին ասում է Հերմինե Նաղդալյանը: Պատգամավորը հաջողացրել է ծանոթանալ իր կուսակից նախարարի կենսագրության հետ, այնտեղ որեւէ խախտում չի հայտնաբերել. «Ընդ որում, ոչ միայն բանակում ծառայության հետ կապված»: Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը տիկին Նաղդալյանը ծանոթ չէ, որովհետեւ ինքը ֆեյսբուքում չկա: Փոխարենը նախարարի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում կա եւ գրել է՝ Վիգեն Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը: Իսկ որտե՞ղ՝ ոչ մի խոսք: Ավելին՝ տեսանյութով