Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները կստանձնեն կառավարության, բիզնեսի և զվարճանքի ոլորտների ղեկավարումը (տեսանյութ)

Հասարակություն
child

Նյու Յորք, Երևան 28-ը հոկտեմբերի, 2017թ.-  ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Նոյեմբերի 20-ը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրն է:   «Ուզում ենք, որ Աուքլանդից մինչև Ամման և Նյու Յորքից՝ Նջամենա երեխաները քարոզեն իրենց դպրոցներում և համայնքներում՝ օգնելով փրկել այլ երեխաների կյանքները, պայքարելու իրենց իրավուքների համար և հասնելու իրենց ներուժին», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Երեխաների համաշխարհային օրը լինելու է օր, երբ երեխաները կստանձնեն ղեկավարությունը հանուն հենց իրենց՝ երեխաների»:   Նոյեմբերի 20-ին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է աշխարհի երեխաներին խոսել հալածանքի (բուլիինգի), խտրականության և անարդարության մասին: Չնայած նախորդ տասնամյակների հսկայական ձեռքբերումներին՝ վերջին տվյալները փաստում են, որ՝

  • 385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ
  • 264 միլիոն երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում
  • 5.6 միլիոն երեխա անցյալ տարի մահացել է կանխարգելելի պատճառներից
  Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհնչեցնի նախկինուըմ անտեսված  միլիոնավոր երեխաների ձայնը: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել հանրաճանաչ աստղեր ու աշխարհի առաջնորդներ, այդ թվում՝
  • Դևիդ Բեքհեմը (David Beckham), ով կարճամետրաժ ֆիլմում երեխաներին հարցնելու է աշխարհի վերաբերյալ իրենց տեսակետների մասին. ֆիլմը կհեռարձակվի Երեխաների համաշխարհային օրը;
  • Ֆրանսիական Քիդս Յունայթեդ (Kids United) խումբը, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ նկարահանված նոր ազդեցիկ տեսահոլովակ կհեռարձակի:
  Այդ օրը երեխաները կստանձնեն  աշխարհի կառավարությունների, սպորտի և բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, իսպանացի ֆուտբոլիստ և Նյու Յորք Սիթի ֆուտբոլային ակումբի ավագ Դավիդ Վիլլայի (David Villa), ինչպես նաև՝ Լեգո հիմնադրամի ու Քանտաս Ավիաուղիների (Qantas) ղեկավարների դերերը:   «Լոգան» (Logan) ֆիլմի դերասանուհի Դաֆնե Քինը (Dafne Keen) և «Տրանսֆորմեր»  (Transformer) ֆիլմի դերասանուհի Իզաբելա Մոները (Isabela Moner), «The Last Knight» ու «Նիքելոդեոն» հեռուստաալիքները կմիանան 150 երեխաներին, ովքեր կստանձնեն Միավորված ազգերի կազմակերպության գլխամասի կառավարումը: Այդ առթիվ,  զուգերգիչ- երգահաններ Քլոե և Հալլեն (Chloe x Halle) առաջին անգամ կներկայացնեն հատուկ այդ օրը նշանավորելու համար գրված երգը:   «Մենք կոչ ենք անում երեխաներին մասնակցել միջոցառմանն առցանց և ցանցից դուրս հանուն աշխարհի, որտեղ յուրաքանչյուր երեխայի կյանքը պահպանվում է, որտեղ յուրաքանչյուր երեխա մեծանում է առողջ, կրթված և չարիքից պաշտպանված», - նշել է Ֆորսիթը:   Աշխարհի տարբեր դպրոցներում երեխաները դաս և հավաքներ են վարելու՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և հանգանակություն կազմակերպելու այն խնդիրների համար, որոնց առջև են կանգնում իրենց տարեկիցները աշխարհի տարբեր անկյուններում»,- խնդիրներ, ինչպիսիք են միգրացիան, վաղ ամուսնությունները և դպրոց չհաճախելը:   Դերասաններ և բարեգործներ Դեբորա-լի Ֆըրնիսը և Հյու Ջեքմենը (Debora-lee Furness, Hugh Jackman) կաջակցեն աշխարհի 100 երկրներում «Մարզվի՛ր հանուն ջրի» խորագրով տեղի ունեցող  «Շարժեք աշխարհը» զանգվածային դրամահավքին: Նոյեմբերի 18-ին մարզիչներն ու մարզասրահ հաճախողները կարող են մասնակցել նախաձեռնությանն՝ օգնելով  անվտանգ ջուրը, առողջապահությունն ու սնունդը հասանելի դարձնել աշխարհի ամենաաղքատ երկների երեխաների և նրանց ընտանիքների համար: