Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Արցախի հաղթանակը՝ Սկանդինավյան կինոփառատոնում

Մշակույթ
film

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Հելսինկիում տեղի ունեցող Սկանդինավյան միջազգայինկինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում՝«Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան - Ալեքսանդր Խաչատրյան»։ Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոն-ը լի էրաշխարհի տարբեր կողմերից ժամանած կինեմատոգրաֆիստներով, դերասաններով, մշակույթի և արվեստիգործիչներով։ Կարմիր գորգի արարողությանը հաջորդեց մրցանակաբաշխությունը։ Այդ կարևոր իրադարձությանը ներկա էր նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի թիմը՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իրտիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանն իր տիկնոջ հետ, Ֆիլմի գլխավոր դերասանուհիՍանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն: Ներկա էին նաև  ֆինլանդահայ համայնքի անդամներ, ֆինլանդացիգործընկերներ՝ ռեժիսորի հաջորդ կինոնախագծից, ինչպես նաև՝ Ֆինլանդիայում և Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազորդեսպան Արտակ Ապիտոնյանը, ով մեծ ներդրում է ունեցել ֆիլմի նախորդ՝  թե՛ Ֆինլանդիայում և թե՛ Շվեդիայում 2ցուցադրությունների կյանքի կոչման գործում։ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար մրցանակը շնորհվեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, ովշնորհակալություն հայտնեց կինոփառատոնի կազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։ «Լավագույն դերասանի» համար մրցանակը շնորհվեց ֆիլմի գլխավոր կերպար մարմնավորած՝  ԱլեքսանդրԽաչատրյանին, ում համար նույնպես մեծ պատիվ էր գնահատված լինել Հելսինկիում։ «Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել նոմինացված 10 ֆիլմերից և կինոփառատոնում միակ ֆիլմն է, որ հաղթեցերկու անվանակարգում։ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կկայանա կինոփառատոնիփակման օրը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 20։30-ին։ Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշեց. ««Վերջին բնակիչը» ֆիլմի ունեցած հաջողություններընպաստում են հայկական կինոյի միջազգայնացման ջանքերին, ղարաբաղյան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը ևԱրցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը: Դրանք նաև օգնում են մեր թիմինհամագործակցություն ձևավորել և ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների հետ, ինչը կարևոր հիմքկդառնա իմ հաջորդ կինոնախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի բարեհաջող նկարահանման և առաջխաղացմանհամար։ Այն հիմա զգալի ուշադրություն և աջակցություն է ստանում տարբեր առաջատար դերասանների,պրոդյուսորների և դիստրիբյուտորների կողմից, և բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ ավելի մեծմիջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինոնախագծերը: Հուսով եմ, որ հայկական և միջազգային տարբերշրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ՝ նոր ֆիլմը կկարողանա նոր խոսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում ևԱրցախի բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում»:   Տեղեկանք «Վերջին բնակիչը» ֆիլմի միջազգային առաջխաղացման աշխատանքները մեկնարկել են Կաննի 69-րդ կինոփառատոնիկինոշուկայում դրա ներկայացմամբ։ Այն ս.թ. հունիսին ցուցադրվել է նաև Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի«Panorama» ծրագրում: Դրան հաջորդել է Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Production Bridge»-ումֆիլմի ցուցադրությունը։ Իսկ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնից հետո, այն կուղևորվի Կանադա, որտեղնոյեմբերի 15-19-ը կայանալիք Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում կցուցադրվի որպես բացման ֆիլմ։ Ֆիլմիհայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզուֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատարհյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյանլրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասինանդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times»օրաթերթի կողմից։