Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ադրբեջանական երկինքը ցնցվելու էր՝ անկախ Ս. Սարգսյանի խոսքից (տեսանյութ)

Քաղաքականություն
sahman1-1

Հայաստանը մեծացնում է պաշտպանական ծախսերը։ 2018 թվականի պետական բյուջեով ընթացիկ տարվա համեմատ ռազմական բյուջեն կմեծանա 18%-ով կամ 37 մլրդ դրամով։ Հայաստանը գնում է բանակի արդիականացման.  Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում հայտարարեց  Սերժ Սարգսյանը։ 2018-2025 թվականներն ընդգրկող ծրագրի մեկնարկը կտրվի 2018 թվականի հունվարի 28-ին։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանում է. «Նոր չէ, որ Հայաստանը պետք է խոսեր բանակի մոդեռնիզացիայի և զինման մասին։ Աշխարհի առաջատար պետությունները երկար ժամանակ է փորձարկումների մեջ են, սկսած անօդաչու թռչող սարքերից, վերջացրած ռոբոտաշինությունը։ Հայաստանը չգիտես ինչու հույսը ում վրա էր դրել և ուշացած քայլեր է ձեռնարկում, այն դեպքում, երբ դա կարող էր անել տարիներ առաջ»։ https://youtu.be/zq5eoAeFiB0 Ռուսական 100 միլիոն դոլարանոց վարկով Հայաստանը 20018-ին ձեռք կբերի ռազմական տեխնիկա։ 2006 թվականից սկսած Ադրբեջանը շեշտակիորեն մեծացրել է ռազմական բյուջեն՝ ստիպելով Հայաստանին մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ։ Քաղաքագետի գնահատմամբ՝ սրա պատճառը սխալ քաղաքականությունն է. «Հայաստանն իր քաղաքական օրակարգում այս խնդիրը չդրեց` մտածելով, որ ռուս-հայկական տանդեմը անհաղթահարելի կմնա Ադրբեջանի ռազմական գործողությունների դեպքում, բայց Ադրբեջանը գտավ այդ տանդեմը թուլացնելու ձևերը։ Ակնհայտ է, որ այդ տանդեմը 100% զսպիչ դեր չի խաղում Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները կանխելու հարցում»։ Ժնևում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, թվում էր, որոշ ժամանակով խաղաղություն կբերի հայ-ադրբեջանական սահմանին։ Հանդիպումից հետո նախագահները զոհերից խուսափելու պայմանավորվածության էին հասել։ Բայց հանդիպումից ընդամենը  3 օր անց Ադրբեջանն Արցախի սահմանին կիրառեց «Սպայկ» զինատեսակ։ Իսկ Իլհամ Ալիևի խորհրդական Սերժ Սարգսյանին մեղադրեց պայմանավորվածություն խախտելու և հանդիպման մասին հայտարարություն անելու մեջ։ Սարգսյանը  դրան երեկ պատասխանեց. «Անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել,  երբ որ Ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը ինչ-որ հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես պայմանավորվածություններ եմ խախտել։ Ես մեր հաջորդ հանդիպմանը անհամբեր սպասում եմ, որ իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել»։ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանում է. «Ասել թե Սերժ Սարգսյանի հայտարարությունները պայմանավորվածությունների խախտում էին և Ալիևը ուղղակի դրան է պատասխանել Սպայկ կայանքի օգտագործումով, դիպուկահարների միջոցով հայ զինվորների սպանությամբ, սխալ է։ Ալիևը դա արել է միշտ անկախ նրանից որևէ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ»։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի սխալն այն է, որ Ժնևյան հանդիպմամբ Հայաստանը հետ նահանջեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը պնդելուց, ինչն ազատեց Ադրբեջանի ձեռքերը։