Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուր էին ձեր պաթոսախեղդ ելույթները, երբ զինվորից գողանում էին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sJK8_0LDd2g

ԱԺ-ում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում անդրադարձավ Պաշտպանության նախարարի ու ՀՀԿ պատգամավորների՝ բանակի վերաբերյալ ելույթներին. «Այս բարձր ամբիոնից խոսում եք բանակի կարեւորության մասին, ու դա ոչ ոք չի վիճարկում, սակայն այնպիսի տպավորություն է, որ հենց նոր եք իմանում այդ մասին: Ո՞ւր էին ձեր այդ պաթոսախեղդ ելույթները, երբ բանակից, զինվորից գողանում էին: Ապրիլյան պատերազմը մեզ պետք եղավ, որ հասկանայինք՝ բանակում խնդիրներ ունենք, 10 զոհ ու 800 հա էր պետք կորցնել, որ հասկանայիք, որ բանակը կարեւոր է: Եթե ուզում եք մի գծով քայլենք, ապա դառնանք Հյուսիսային Կորեա: Սակայն, երբ ամեն անգամ Իսրայելի հետ եք համեմատվում, ապա պետք է իմանաք, որ Իսրայելի կարեւորագույն բաղադրիչը ժողովրդավարությունն է, որը դուք ոտնահարում եք ամեն օր, ու դա անում եք կեղծ հայրենասիրության պաթոսի ներքո»: Դահլիճից դժգոհություններ սկսեցին հնչել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատողություն արեց. «Հանգիստ քննարկենք, հարգենք մեկս մյուսին»: «Ես գոնե հայրենիքին վնաս չեմ պատճառել ու իմ ուժերի ներածին չափով արել եմ ամեն ինչ»,- նկատեց Գեւորգ Գորգիսյանը՝ շարունակելով. «Ազգ-բանակ» կոնցեպցիան ինձ դուր եկավ սկզբում, սակայն հետո հասկացա, որ ուզում են երկիրը միլիտարիզացիայի ու տոտալ ռազմական վերահսկողության տանել: Եթե այդպես է, ապա իմ վերաբերմունքը կփոխեմ: Պարոն նախարար, խոսքս ձեզ է ուղղված, այդ գիրքը հետո կարող եք կարդալ: Հուսով եմ, որ եւ կարդում եք, եւ լսում ինձ»: «Պարոն Գորգիսյան, շարունակեք ձեր խոսքը, պետք չէ նախարարին նկատողություն անել»,- արձագանքեց Արա Բաբլոյանը: