Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել

Կարևոր լուրեր Տնտեսություն
22850419_10211037926123577_1294136266_o

Այսօր ժամը 16-ի սահմաններում  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել: Վերջիններս հրդեհի մասին տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ   փրկարար ծառայությանը և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Նախնական տվյալներով, կրակը տարածվել է  շուրջ 8 հա տարածքով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Զանգեզուր» տեղամասի և  կենսոլորտային համալիրի այլ տեղամասերից օգնության եկած տեսուչները, ՀՀ ԱԻՆ Քաջարանի տարածքային ստորաբաժանման հրշեջները: Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տեղամասում շարունակում են աշխատել տեսուչներն ու հրշեջները: Հատուկ պահպանվող տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն: 22810181_10211037925123552_1330489275_o 22812845_10211037931763718_1372743463_o 22833384_10211037936723842_400029088_o