Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշել ենք ստեղծել գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)

Տնտեսություն
tigran-sargsyan

ԵՏՄ շրջանակներում կստեղծվի նախաձեռնությունների մեկ միասնական ռեգիստր։ «Դա նշանակում է, որ մեր երկրներում գործող կենտրոնները, որոնք թվային տեխնոլոգիաների նախաձեռնություններով, մենք նրանց հետ ուղղակի շփման մեջ կլինենք, նրանք կստանան ուղիղ մուտքի թույլտվություն այն ծրագրերին, որոնք քննարկում ենք մեր հանձնաժողովներում»,-ասաց   ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Երեւանում անցկացված միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են նաեւ բիզնեսի խոչընդոտներից՝ ինչպես անել, որ միության ընդհանուր շուկան գրավիչ ու շահութաբեր լինի. «Շատերին հետաքրքրում էր վարորդական վկայականները: Թվային լուծումը կլինի այն, որ մենք մեկ միասնական կանոն կմշակենք, քանի որ վարորդական վկայականների ոլորտում ֆունդամենտալ փոփոխություններ են նախատեսվել, քանի որ նաեւ տրանսպորտի թվայնացում է լինելու, կլինեն նոր մեքենաներ, որոնց պահով վարորդները պետք է ունենան նոր հմտություններ, հեռակառավարվող մեքենաներ» ,- ասաց Տիգրան Սարգսյանը:  Ստվերային տնտեսության դեմ ԵՏՄ կազմը որոշել է պայքարել միության շուկայում շրջանառվող բոլոր ապրանքների մեկ միասնական մակնշմամբ: Ըստ Տիգրան Սարգսյանի՝  մինչ օրս դրանք եղել են ազգային մակնշման համակարգեր, որոնք բիզնեսի համար խնդիրներ են առաջացրել: «Եթե, ասենք, հայկական կամ ղրղըզական բիզնեսն ուզում է ՌԴ-ում մակնշված իր ապրանքով առեւտուր անել, ապա նրանք պետք է իրենց ապրանքները համապատասխանեցնեն մակնշման նոր կանոններին: Դա կարող է բերել բիզնեսի համար խոչընդոտների ու սահմանափակման»: Միջկառավարական խորհրդի նիստը պետք է ընթանար նեղ եւ ընդլայնված կազմով, սակայն, ինչպես նախատեսածից 2 ժամ հետո պարզվեց, օրակարգի բոլոր հարցերը քննարկվել են նեղ շրջանակով հանդիպմանը: Ընդլայնված նիստը տեւեց կարճ՝ ամփոփիչ ելույթներով եւ փաստաթղթղերի ստորագրմամբ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ որոշել են ստեղծել գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկա. «Մեզանում բավականին հետաքրքիր բանավեճ տեղի ունեցավ, որը վերաբերում էր նրան, թե ինչպես անել, որ ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերենք ոլորտի մասնակիցներին, ինչպես է իրականացվելու գազի, նավթի, նավթամթերքի տարանցումը, որպեսզի հաշվի առնելով այս ոլորտներում առկա բնական մենաշնորհները՝ ստեղծենք հավասար մրցակցային պայմաններ, նաեւ՝ մեխանիզմ մշակենք, թե ինչպես են գազը, նավթը, նավթամթերքը վաճառվելու 3-րդ երկրներում, հնարավո՞ր է մեկ միասնական գնային քաղաքականությունը»:  ԵԱՏՄ-ում նախագահող երկիրը Ղրղըզստանի Հանրապետությունն է՝ նորանշանակ վարչապետ Սափար Իսակովը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2018թ. հունվար-փետրվար ամիսներին՝ ՌԴ Սոչի քաղաքում: