Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԲ-ն տրամադրում է 40 մլն դոլարի վարկ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումների համար

Տնտեսություն
asiakan-zargacman-bank-634x445

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն դոլարի չափով՝ քաղաքականության վրա հիմնված վարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը: Հայտնում է ԱԶԲ մամուլի ծառայությունը: «Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի և կայուն զարգացման համար», - ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը: - «Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու մի շարք բարեփոխումներ թափանցիկության բարձրացման, կառավարման բարելավման և երկրում մասնավոր ներդրումների խրախուսման ուղղությամբ, ինչը ավելի շատ աշխատատեղեր կստեղծի»: «Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները: Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելուպետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը», - ասված է հաղորդագրությունում: ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առայսօր հաստատել է 1.27 միլիարդ դոլարի 26 վարկ և 16.5 միլիոն դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ: