Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պատրաստ չէ կնոջ իշխանությանը. Արիանա Կաոլի

Հասարակություն
kaoli

«Ցանկացած երկրում կարևոր  է կրթությունը և կանանց իշխանությունը: Իմ կարծիքով կրթությունն այստեղ գերազանց է, իսկ կանանց իշխանության հարցում ազգային մտածելակերպն է խոսում: Հայաստանը պատրաստ չէ դրան», - «Հաջողակ կանայք Հայաստանում» քննարկման ժամանակ ասաց «Ճամփորդ» անվճար թերթի հիմնադիր Արիանա Կաոլին: Technology and Science Dynamics ընկերության կազմակերպած քննարկման ընթացքում հանդիպման հյուրերն անդրադարձան կնոջ դերին ընտանիքում և կարիերայում՝  նրան համարելով իր տեսակի մեջ ստեղծագործ. «Կինը կարող է լինել ամենուրեք, և եթե տղամարդը մտածում է գլոբալ,  ապա կինը մտածում է դետալներով»: Photo Atelier Marashlyan-ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանի կարծիքով՝ կնոջ համար կարևոր է հավատը և մոտիվացիան. «Նա  պետք է լինի համարձակ և ինքնամոտիվացված: Վատ է, եթե կինը մեր օրերում չի կարողանում ինքնադրսևորվել. այսօրվա երեխաները ցանկանոմ են մորը տեսնել զարգացած ու վստահ ոչ միայն ընտանիքում, այլև աշխատանքում»: Հանդիպման հյուրերը կոտրեցին  նաև այն կարծրատիպը, որ կինը միաժամանակ չի կարող ունենալ  ընտանիք և կարիերա.  «Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարես, իսկ մինչ այդ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսին ես  ուզում դառնալ: Պետք է ճանաչես  ինքդ քեզ և միայն այդ դեպքում կկարողանաս գտնել մեկին, որը կհավատա այն ամենին, ինչին դու ես հավատում և կկիսի գաղափարներդ», -նշեց Արիանան: «Մի՛ լսեք բացասական բառերը, հետևեք ձեր սրտին և գտեք այն մեկին, որը կոգեշնչի ձեզ»,- լսարանի իգական սեռի ներկայացուցիչներին իր խոսքերով ոգևորեց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: