Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե հանկարծ պահանջվի 4 տարի ծառայել, ուրեմն 4 տարի պետք է ծառայել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ffe0c616c2007372ffe049c7a375b9b4

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը ողջունում է հանրապետական Վիգեն Սարգսյանի «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Եթե Վիգեն Սարգսյանն ասում է, որ պետք է զինակոչիկը ծառայի 3 տարի, ուրեմն պետք է ծառայի երեք տարի. «Եթե հանկարծ պահանջվի 4 տարի ծառայել, ուրեմն նշանակում է 4 տարի պետք է ծառայել»: Պատգամավորը նկատում է, որ հայ մայրերը որդի ծննդաբերելիս արդեն ասում են, որ զինվոր տղա են ունեցել: Բանակային ծառայությունը բարձրացնում է մարդու որակները. «Ժողովրդի մեջ տարածված էր էդպես բան, ասում էր՝ թող տղամարդ դառնա»:  Ծառայությունից ուսման ընթացքում խուսափել փորձող ուսանողը Հանրապետականին ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցչին հուսալի չի թվում. «Էն ուսանողը, որը չի ծառայում, ուրեմն կարող է պատահի մարդկային հարաբերությունների դաշտում ունենա խոցելի տեղեր, որոնք չունենալն ավելի ողջունելի կլիներ»: Նա երբեք չի հասկանա այն ուսանողներին, որոնք ասում են, թե Վիգեն Սարգսյանը չի ծառայել, հետեւաբար չի կարող ուրիշներին ուղարկել ծառայելու. «Քո ի՞նչ գործն է՝ ով է ծառայել, ով չի ծառայել, դու խոսիր քո մասին»: Իսկ այն երիտասարդների հանդեպ, որոնք կփորձեն բանակից խուսափել արտագաղթելով, Վարդան Բոստանջյանի վճիռը հստակ է՝ նրանք չեն սիրում Հայաստանը. «Եթե մենք փախնում ենք պատասխանատվությունից, մենք փախնում ենք մեր երկրի անվտանգության պատասխանատվությունից, նշանակում է՝ դու էդ երկրի քաղաքացի լինել չես կարող, էդ երկիրը քո երկիրը չի»: Պատգամավորը համաձայն է, որ հայ երիտասարդը չի ծնվել բանակում մեռնելու համար, բայց քառօրյա պատերազմի ժամանակ ընտիր տղաներ մահացան. «Եթե ամեն մեկը նման մոտեցում ունենա՝ ծնվել եմ ապրելու համար, է՝ ապրի, ապրի ինչքան ուզում ես, գնա համապատասխան տեղում ապրի, սա քո տեղը չի»: Ի դեպ, ըստ պատգամավորի, այս օրինագիծը գիտությանն էլ չի վնասում, ինքը բազմաթիվ ծառայություն անցած ասպիրանտների գիտական ղեկավար է: