Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորշ արջերը շտապ փրկության կարիք ունեն. տեսանյութ. econews.am (տեսանյութ)

Հասարակություն
arjer

Միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունն անդրադաձել է ՀՀ-ում գորշ արջերին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու դեպքերին: Ինչպես հայտնի է, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը թերի է և ամբողջությամբ չի կանոնակարգում կենդանիների համար համապատասխան բարվոք պայմաններում պահելու պայմանները: International Animal Rescue կազմակերպությունը գրում է. «Մենք ահազանգ ենք ստացել Հայաստանում տիրող շոկային իրավիճակի մասին: Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ բացահայտել և վերջ տալ այս բարբարոսությանը: Այս արջերը շտապ փրկության կարիք ունեն և մենք քայլ ենք կատարում նրանց փրկելու ուղղությամբ: Նեղ, կեղտոտ վանդակներում, մոռացված և սոված վիճակում պահվող արջերն ունեն փրկության կարիք քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են թեթևացնել իրենց տանջանքներն ու ձանձրույթը՝ գլուխները հարվածելով պատերին կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով»: Ավելին՝ այստեղ