Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարարն ահազանգում է հանցագործության մասին (տեսանյութ)

Տնտեսություն
gorcarar

«Գեղաստղ» ընկերությունը  Վայոց Ձորում զբաղվում է մանր եւ խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, սակայն այսօր գտնվում է կաթվածահար վիճակում: «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունը կատարել է ոտնձգություն՝  խախտելով սեփականության իրավունքը՝  ասում է գործարար Տիգրան Եղոյանը: «Կատարվել է քրեական հանցագործություն: Բարձրավոլտ էլեկտրացանցերի ներկայացուցիչները որոշեցին հենասյուն դնել բարձրավոլտ էլէներգիայի համար: 200 քառակուսի մետր տարածք գնեցին, սակայն դա հսկայական ավերածության պատճառ դարձավ:Մնացել է 15 օր, որ անասունը սարից իջնի, բայց ճանապարհ չունենք»,- ահազանգում է գործարարը: Խոսքը գործարարների խոշոր ներդրումային ծրագրի մասին է (ծրագրի մեջ ներառվում է կենդանաբանական այգին, ջրաղացը, վերնատունը): Այն արժանացել է Կառավարության ուշադրությանը:  Ավելին՝ տեսանյութով