Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այստեղ չի լինի գերազանցիկ կամ ծույլ, տաղանդավոր կամ անտաղանդ. «Սմարթը»՝ Դեբետում

Հասարակություն
coaf1

«Սմարթը լինելու է նորարար և ստեղծարար կրթական միջավայր: Այստեղ չեն լինելու գերազանցիկներ ու ծույլիկներ,  տաղանդավորներ կամ անտաղանդներ: Յուրաքանչյուրն իրեն արժևորված է զգալու և իր մեջ է գտնելու այն ներուժը, որով կփոխի իր միջավայրը». Լոռվա մարզի Դեբետ գյուղ լրագրողների կատարած  շրջայցի ժամանակ ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Սմարթ» նախաձեռնության ղեկավար Շահանե Հալաջյանը: «Սմարթ» կենտրոնում բոլորն առանց որևէ տարիքային սահմանափակման  կարող են գտնել իրեց հետաքրքրող ոլորտը՝ տեխնոլոգիայից, շրջակա միջավայրից ու արվեստից մինչև առողջապահություն, բիզնես-քաղաքացիական կրթություն ու լեզուներ: Նոյեմբերին կավարտվի կենտրոնի երկու տարի տևած շինարարությունը, իսկ արդեն մայիսին տեղի կունենա բացումը: Սմարթը կտարբերվի ոչ միայն իր տարատեսակ նորարական ծրագրերով, այլև բեյրութահայ Փոլ Կալուստյանի առաջարկած  ճարտարապետական գեղեցիկ ու յուրօրինակ  լուծումներով: Շենքում գերակշռելու են երկար ու լայն պատուհաններ, որոնք միտված են չսահմանափակելու երեխաների ազատությունն ու կապը բնության հետ: Կենտրոնը զինված կլինի նորագույն տեխնոլոգիաներով, աուդիո, էլեկտրոնային և տպագիր գրքերով հարուստ գրադարանով, պարի, երաժշտության, ռոբոտաշինության և մի շարք այլ սենյակներով, ինչպես նաև կունենա միջազգային մասնագետների համար նախատեսված հյուրատուն: [caption id="attachment_1575056" align="alignnone" width="500"]sdr sdr[/caption] Շահանե Հալաջյանի խոսքով, նրանք կարևորում են երեխաների զարգացումը դեռ վաղ տարիքից, դա է պատճառը, որ այդ տարիքի երեխաների հետ ևս կանցկացվի ուսուցում՝ մի շարք խաղերի միջոցով. «Ամենաուժեղը լինելու է այն սերունդը, որի հետ աշխատելու ենք չորս տարեկանից»: Նախքան  կենտրոնը՝ գյուղերում ստեղծվել են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վեց սմարթ սենյակներ, որտեղ երեխաները օգտվում են այն հնարավորություններից, որոնք առաջարկում է քաղաքը: Դեբետ գյուղում ապրող Անին ու Մերին երկու տարի մասնակցել են անգլերենի դասընթցներին և հիմա անհամբեր են. «Սպասում ենք կենտրոնի բացմանը, որպեսզի մասնակցենք բոլոր խմբակներին»: Դպրոցում միայն գրքային գիտելիք ստացած երեխաներն անգլերեն սկսել են սիրել խմբակի առաջարկած լեզվի  այլընտրանքային ուսուցման ժամանակ: [caption id="attachment_1575054" align="alignnone" width="500"]sdr sdr[/caption] Պատահական չէ, որ «Սմարթ» նախաձեռնության ղեկավարները կարևորում են անգլերենի իմացությունը. «Անգլերենը դիտարկում ենք որպես գործիք, որով երեխաները կհասնեն գիտելիքին», -նշեց «Սմարթ» նախաձեռնության Լոռու մարզի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը: