Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանմաքրման աշխատանքներ՝ Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում

Հասարակություն
001-6

Համապետական շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ուսանողներ, բնակիչներ: Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով նշել է, որ նմանատիպ շաբաթօրյակները ոչ միայն նպաստում են  Երևանը մաքրելուն, այլև պարունակում են դաստիարակչական գործառույթ՝ սովորեցնելով միշտ մաքուր պահել քաղաքը: Շաբաթօրյակով  Հրազդանի կիրճը, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքներ աղբահանվել են և բերվել պատշաճ տեսքի: Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, պարկերով, ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով: