Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ Գյուղնախը Թուրքիայից լոլիկի մատակարարումը վերականգնող փաստաթուղթ է պատրաստել

Քաղաքականություն
lolikkk

ՌԴ Գյուղնախարարությունը Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները վերացնող փաստաթուղթ է պատրաստել: «ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը: «Գյուղնախարարությունը պոմիդորների մատակարարման սահմանափակումները վերացնող կառավարության որոշման համար համապատասխան նախագիծ է պատրաստել եւ նախատեսում ենք, որ նոյեմբեր-դեկտեմբերին տեղի կունենան առաջին մատակարարումները», — ասել է Տկաչյովը: Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 30-ից կվերսկսվի Թուրքիայից սմբուկի եւ նռան ներկրումը: