A
A
Կարուշ Ղուկասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունք: Նա անգերազանցելի էր նաեւ պոկում 162 կգ եւ հրում 197 կգ վարժություններում: Այդպիսով, Հայաստանի ծանրորդներն արդեն երրորդ ոսկե մեդալը նվաճեցին այս առաջնությունում: