Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանց» - «Արարատ» խաղն ավարտվեց դժգույն եւ գոլազուրկ ոչ-ոքիով

Սպորտ
sport-ararat

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 10-րդ տուրի առաջին խաղում Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Նախորդ երկու խաղերում գոլեր չխփած տանտերերը հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը եւ սկսեցին մեծ ուժերով գրոհել, սակայն ամբողջ խաղի ընթացքում նրանք չկարողացան գոլային ռեալ պահեր ստեղծել: «Արարատը», հակառակը, հիմնականում կենտրոնացած էր սեփական դարպասի պաշտպանության վրա եւ շատ փոքրաթիվ խաղացողներով էր գրոհում: Արդյունքում, արարատցիները նույնպես գոլ խփելու ռեալ պահեր չունեցան: Արդյունքում, առաջնության հերթական տուրը մեկնարկեց : «Բանանցը» վաստակեց 13 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ:  «Արարատը» նույնպես բարելավեց մրցաշարային գործերը՝ վաստակելով 6-րդ միավորը եւ վերջին հորիզոնականից բարձրանալով 5-րդ տեղ: Ի դեպ, առաջին խաղակեսում տրիբունաներում ավելի շատ հանդիսականներ էին ներկա, քան՝ երկրորդում: Պատճառը ոչ թե գոլերի բացակայությունն էր կամ խաղի որակը, այլ այն, որ նրանց մեծ մասը եկել էին «Բանանց» ակումբի կողմից ընդմիջմանն անկացվող նվերների խաղարկությանը մասնակցելու համար: Այն ավարտվելուց հետո նրանց մեծ մասը լքեցին տրիբունաները: