Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգող Արեւն ու Աստղը՝ «Կտոր մը երկնքից» (տեսանյութ)

Մշակույթ
axjik

Մախսուդյան քույրերի երգերի բառերի մեծ մասը անհասկանալի են նույնիսկ հայ ունկնդրին։  Նրանք մտածված են ընտրում  հին հայկական այդ երգերը, որպեսզի հասանելի դարձնեն հանրությանը։ «Ես ու քույրիկս փորձում ենք ուսումնասիրել հին հայկական ժողովրդական երգերն ու պարերը:  Փորձում ենք մեր մշակումներով այդ երգերն ավելի հանրամատչելի դարձնել»,- ասում է  Աստղիկ Մախսուդյանը։ Մեկ ու կես  տարի առաջ   են  քույրերը  ստեղծել իրենց խումբը։ Անունը պատահական չի  ընտրվել։ «Ընտրեցինք «Կտոր մը երկինք»  անունը, որովհետեւ նախ հայկական ֆիլմն էր շատ սիրելի, հետո մեր անունները` Արեւ,  Աստղ, մի կտոր երկինք   կարծես լինի, ու նաեւ այնպիսի երգեր ենք երգում, որոնցից ամեն մեկը մի կտոր երկինք է», - նշում է քույրերից ավագը՝ Արեւը։ Քույրերից փոքրի 18-ը դեռ չի լրացել, ավագն էլ ընդամենը 20 տարեկան է։ Արեւը մշակութաբանություն է սովորում,  Աստղիկը նկարիչ-մոդելավորող է պատրաստվում դառնալ։   Արեւը դասերին ու համերգներին զուգահեռ նաեւ աշխատում է։  Նրա աշխատավայրը . «Արդեն երկու տարի է՝ աշխատում եմ  Այստեղ հարմար է աշխատանքը ուսանողների , երիտասարդների համար, քանի որ համ սիրելի աշխատանքով ես զբաղվում, համ դասերի հետ ես կարողանում համատեղել» Ասում է՝  սիրելի շատ գրքեր ունի, բայց մեկն առանձնացնում է. «Ռեյ Բրեդբերիի,  «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (անգլ.՝ Fahrenheit 451), այս ամենասիրելի գրքերիցս մեկն է, որովհետեւ  սովորեցնում է գնահատել իսկական կյանքը,  արժեքը»։ Քույրերը հաճախ արշավներին են մասնակցում, քանի որ  կարծում են, որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։  Համողված են, ով ճանաչում է իր երկիրը, դժվար թե  թողնի եւ հեռանա հայրենիքից։