Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1-ին կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկի բնակարանի հերթը ոչ մի կերպ չի հասնում (տեսանյութ)

Հասարակություն
karen

1998թ. Մարտակերտի առաջնագծում առաջին խմբի հաշմանդամություն ստացած Կարեն Կիրակոսյանը բնակարանի խնդիր ունի։ Հերթագրումից հետո, 11 տարի անց, Կարենին նոր պատճառաբանություններ են բերել, թե ինչու այդպես էլ չի մոտենում բնակարան ստանալու իր հերթը։

Յութուբում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ ազատամարտիկը պատմում է իր խնդրի մասին։

Վարդենիկ գյուղի բնակիչ Կարեն Կիրակոսյան։ Ծնվել է 1978 թվականին, 1995 թվականին ավարտել է Վարդենիկ գյուղի առաջին միջնակարգ դպրոցը, 1996թ. զորակոչվել է ՀՀ բանակ , 1998թ. Մարտակերտի պաշտպանության առաջնագծում, ծառայողական պարտականությունները կատարելիս ականի պայթյունից դարձել է առաջին խմբի հաշմանդամ` կորցնելով աջ ձեռքը, կորցնելով աջ աչքի տեսողությունը , ձախ աչքի 97 % տեսողությունը , բազմաբեկորային այլ վնասվածքներ մարմնի տարբեր մասերում և ստացել է կոնտուզիա: Պաշտպանության նախարարության կողմից Կարեն Կիրակոսյան հերթագրել են բնակարան ստանալու ցուցակի մեջ , 11 տարի սպասել է իր հերթին , իսկ այժմ Կարենի մեկնաբանությամբ նրան չեն ուզում բնակարան տալ՝ պատճառաբանելով, որ նա ներքին զորքերի ծառայող է եղել , բայց մինչ այդ ՊՆ-ից պարբերաբար նամակներ է ստացել իր հերթի մոտենալու վերաբերյալ ։ Ավելին՝ տեսանյութով