Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաչե Գաբրիելյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետի հետ

Պաշտոնական
vache

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հոյտեմբերի 16-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումների, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերը համաձայնել են սկսել Հայաստանի Հանրապետության և Կալիֆոռնիա նահանգի միջև համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը: Նահանգապետ Ջերրի Բրաունը ողջունել է Հայաստանի Հանրապետության  Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի կողմից Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագրին միանալու հանգամանքը, որն ուղղված է պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հայաստանի երեք մարզերի համալրման արդյունքում Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագիրը ստորագրող կողմերի թիվը 190 է դարձել: