Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի բնակչությունը- 2017. Որտեղ է Հայաստանն առաջատար

Հասարակություն
SWOP2017-English-Cover-hr-web

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ողջ աշխարհում ներկայացրել է իր «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը ԵԿԱՄՏԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ Աշխարհի 25 ամենահավասար երկրներից տասը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում են, որտեղ է նաև Հայաստանը: Այդուհանդերձ, այստեղ էլ անհավասարություն առկա է թե՛ երկրների միջև, թե՛ երկրների ներսում: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում եկամտային անհավասարությունն ամենամեծն է Թուրքիայում: Աշխարհում ամենամեծ տնտեսական անհավասարությունը Հարավային Աֆրիկայում է, ամենափոքրը՝ Ուկրաինայում: Աղբյուրը՝ ՀԲ: ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆ ԱԵԿԱ տարածաշրջանում ամենաբարձրը Ղրղզստանում է (76/100.000 կենդանի ծնունդի հաշվով), ամենացածրը՝ Բելառուսում՝ (4/100.000): Հայաստանում՝ 19.6/100.000 (2013-2015): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանը 2008 թ-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ: Արդյունքում հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը: Այս առումով Հայաստանը հայտնվեց աշխարհում առաջատար դիրքերում: ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԵՎ Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությունը Ողջ աշխարհում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա՝ ի վնաս կանանց: ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում: Բացի այդ, կորելացիոն կապ կա շնչին ընկնող բարձր համախառն ներքին արդյունքի և ցածր գենդերային անհավասարության միջև: Հասարակությունները տարբեր կարծիք ունեն տղամարդկանց և կանանց կրթության և աշխատանքի իրավունքների վերաբերյալ: ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ԱԵԿԱ տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարը Ադրբեջանն է: 15-19 տարեկանում ամենաքիչ ծնունդները գրանցվում են Բոսնիայում և Հերցեգովինայում: Հայաստանի համար այս ցուցանիշը կազմում է 23՝ 1000 15-19 տարեկան կնոջ հաշվով: Ամբողջությամբ՝ այստեղ