Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թարմ կոյուղաջրով ոռոգումը կենսաբանական լուրջ վտանգներ է պարունակում» (տեսանյութ)

Հասարակություն
davit-pipoyan

«Մենք ապրում ենք մի հանրապետությունում, որտեղ իրավագիտակցությունն ու սննդի մշակույթը, այդ թվում՝ գյուղատնտեսական, այնպիսի մակարդակի վրա է, որ մարդիկ կարող են իրենց թույլ տալ չվերամշակված, այսինքն՝ թարմ կոյուղաջուրն օգտագործել ոռոգման նպատակով»,- այսօր այս մասին մտահոգություն է հայտնել ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ Ըստ մասնագետի՝ սա նշանակում է, որ մի կողմից մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պարենային սննդի մատակարարման շղթան խոցելի է, եւ մյուս կողմից՝ ունենք իրավագիտակցության այսպիսի ցածր մակարդակ, որը հղի է հետագա հանցագործություններով։  Այս երեւույթը, ըստ բանախոսի, բազմաթիվ կենսաբանական վտանգներ է պարունակում։ Ավելին՝ տեսանյութը