Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի լողորդ Լեւոն Մկրտչյանը մեծահասակների ռեկորդներ է սահմանել

Սպորտ
a1lox-rekord

Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում ավարտվել է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցել են 120-ից ավելի լողորդներ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, առաջնությունում գրանցվել են պատանիների եւ մեծահասակների ռեկորդներ: Լեւոն Մկրտչյանը 100 մետր համալիր եւ 200 մետր բրաս ոճերում հանրապետության մեծահասակների նոր ռեկորդներ  է սահմանել, իսկ Արթուր Բարսեղյանը թարմացրել է 100 մետր ազատ ոճի պատանիների լավագույն արդյունքը: Առաջնության արդյունքներով երկու լողորդ՝ Մայք Բրաունը եւ Շահեն Խոնդկարյանը, լրացրել են սպորտի վարպետի նորմա: