Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը (տեսանյութ)

Քաղաքականություն
ajanibekyan

Ցանկացած բիզնես սկսելիս պետք է ունենալ գաղափար, որն աշխարհում առաջինն եք իրականացնելու  և ընտրել այն աշխարհագրությունը, որտեղ բիզնեսը պոտենցիալ զարգացում կապրի: Comedy Club Production-ի հիմնադիր, գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կարծիքով սա  հաջողության բանալին գտնելու կարևոր տարրերից մեկն է: «Այբ» դպրոցում տեղի ունեցած «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակներում պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դասի մասնակիցների հետ կիսվեց հաջողության իր բանաձևով՝ առանձնացնելով բիզնեսի և գործարարական դաշտում հաջողության հասնելու հինգ գրավական: «Նախքան բիզնես ծրագիր մշակելը պետք է ընտրել ճիշտ գործընկեր, որը կլինի նույն արժեքների կրողը, ինչ դուք,  և Ձեզ կմիավորի մեկ ընդհանուր նպատակ՝ հաջողության հասնել ընտրված ոլորտում, իսկ հավանական ընդհարումներից խուսափելու համար չպետք է ունենաք միևնույն մասնագիտությունը. երբ երկուսը նույն գործն են անում, սովորաբար լավ չի ստացվում»: Պրոդյուսերը  կարևորեց նաև գործարկված բիզնեսի մասշտաբի բազմացումը՝ անիմաստ համարելով  ժամանակն օգտագործել միայն մեկ երևույթի վրա. «Ընտրված բիզնեսը պետք է հնարավորություն ունենա լինելու ոչ միայն մեկը, այլև մի քանիսը»: Հարցին, թե ինչու բիզնես սկսեց Ռուսաստանում, որտեղ կարելի է այն կորցնել ընդամենը մեկ րոպեում, Արթուր Ջանիբեկյանը պատասխանեց. «Ոչ միայն Ռուսաստանում, այլև շատ ուրիշ երկրներում բիզնես կորցնելը մեկ րոպեի հարց է՝ կախված՝ որ համատեքստից ենք նայում. արդար է, թե անարդար, հաճախ է կրկնվում, թե ոչ: Ինձ համարում եմ այն մարդկանցից մեկը, որ երբևէ իր մաշկի վրա չի զգացել դա: Չեմ ցանկանում խոսակցությունը քաղաքականացնել. ես զզվում եմ քաղաքականությունից, տոկից և օձից»: Վարպետույթյան դասի երկրորդ հատվածում «Ձախողություններ և սխալներ» թեմայով հանդես եկավ FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը; Նա ցանկանում է երիտասարդների համար ստեղծել միջավայր, որտեղ նրանք հնարավորինս կխուսափեն տարբեր տեսակի դժվարություններից:   Հասմիկ Կոշկարյան