Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պաշտոնյաները հորդորել են գողության դեպքերի պատասխանատվություն ստանձնել. ՀՔԱՎ

Հասարակություն
police1

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է անցած տարվա նոյեմբերին Ստեփանավանի ոստիկանության կողմից անօրինական ձևով ձերբակալված և ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Ա. Հ.-ի իրավունքների պաշտպանությունը: Ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էր Ա. Հ.-ն, շուրջ 10 ոստիկաններ նրան են մոտեցել և զենքի սպառնալիքով բերման ենթարկել: Ապա տեղափոխել են Ստեփանավանի ոստիկանության բաժին, որտեղ ժամեր շարունակ բռնության ու արժանապատվությունը նվաստացնող վերբերմունքի են արժանացրել՝ ստիպելով ցուցմունք տալ ընկերոջ՝ Գ. Կ.-ի դեմ, ով, ի դեպ, բերման ենթարկելու պահին ուղեկցելիս է եղել նրան: Ոստիկանները բռնություն են կիրառել նաև Գ. Կ.-ի նկատմամբ, երբ վերջինս ընկերոջն ազատ արձակելու հարցով ոստիկանների հետ վեճի է բռնվել: Ա. Հ. –ն դեպքի մասին բարձրաձայնել է Գ. Կ.-ին կալանավորելու մասին իմանալուց հետո միայն: Դրանից հետո նա փակ հեռախոսահամարներից պարբերաբար սպառնալից հեռախոսազանգեր է ստանում, որոնցով հորդորում են գործին ընթացք չտալ: 2017 թ. մայիսի 2-ին դեպքի վերաբերյալ Գ. Կ.-ի  և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել և Ա. Հ.-ն տուժող է ճանաչվել: Սակայն 2017 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել քրեական գործը կարճելու մասին: Մինչ այդ Ա. Հ. –ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել էր օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկել քրեական գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների տիրապետող Ա. Հ.-ի նկատմամբ՝ հաշվի առնելով հեռախոսազանգերի միջոցով տրվող սպառնալիքները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը դրանում վտանգ չէր տեսել և մերժել էր միջնորդությունը: Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և ավելի ուշ քրեական գործը կարճելու որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն աչք է փակել վատ վերաբերմունքի միանգամից երկու դեպքի վրա, այլև ՁՊՎ-ում Գ. Կ.-ի մոտ ոստիկանների այցն է օրինական համարել: Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սարգիս Այվազյանը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ-ում այցելել են Գ. Կ.-ին և փորձել են գողության ևս 3 դեպքի պատասխանատվություն ստանձնելու դիմաց նրան գումար առաջարկել և մեղմ պատիժ խոստանալ: Ավելին՝ այստեղ