Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոպանից էլ չեն կարողանում մարել վարկերը. գյուղացին տունը կորցնելու վտանգի առաջ է

Հասարակություն
gyux

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը նամակների տրցակ է հրապարակել. «20 նամակ՝ մեկ օրում։ Արդեն սովորական երևույթ է դարձել»,- գրում է համայնքապետը։ Նամակները համայնքապետարան են ուղարկվում դատարանից, քանի որ համայնքի այն բնակիչները, ում ուղարկվում է ծանուցումը` դատարան ներկայանալու, բացակայում են համայնքից։ «Հիմնականում վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով բանկերը դատական կարգով են լուծում խնդիրը։ Սակայն ցավը նա չէ, որ մարդիկ բանկերում վարկեր ունեն, այլ այն, որ այսքան մարդ բացակայում է համայնքից, երկրից, կտրված իր ընտանիքից կամ ընտանիքի հետ միասին, փորձում է «խոպանում» աշխատելով իր առօրյա կարիքները հոգա և բարեկեցիկ ապագա ապահովի իր երեխաների համար, դրան զուգահեռ Հայաստանում ունեցած վարկերը մարի։ Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի դասավորվում, և շատերը այսօր կանգնած են իրենց ծննդավայրում հայրական տունը կորցնելու վտանգի առաջ»,- նշել է Գարիկ Սարգսյանը։