Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարում Հայաստանը կարող է հանդիպել Ադրբեջանի հետ

Սպորտ
a1azgeri-liga

Ֆուտբոլի եվրոպական միությունը հրապարակել է նորաստեղծ մրցաշարի՝ Ազգերի Լիգայի չորս դիվիզիոնների կազմը եւ դրանց մրցակարգը: Հայաստանի հավաքականը հանդես կգա D դիվիզիոնում, որտեղ բացի մերոնցից ընդգրկվել են նաեւ Ադրբեջանի, Մակեդոնիալի, Վրաստանի, Բելառուսի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորայի, Սան Մարինոյի եւ Ջիբրալթարի հավաքականները: Դրանք վիճակահանությամբ կբաժանվեն 4 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ: Խմբերի հաղթողները կտեղափոխվեն C դիվիզիոն: Իսկ ահա ընդհանուր հաշվարկով լավագույն արդյունք ցույց տված այն չորս հավաքականները, որոնք չեն հաղթահարի Եվրո-2020-ի ընտրական փուլը, 2020թ մարտին օլիմպիական մրցակարգով կխաղարկեն առաջնության եզրափակիչ փուլի մեկ ուղեգիր: ՈՒԵՖԱ-ն նախապես նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Սակայն, եթե երկու թիմերն էլ հաղթեն իրենց խմբերում եւ մտնեն անցումային փուլ, ապա շատ հնարավոր է, որ իրար հետ հանդիպեն եզրափակիչում, որտեղ եւ խաղարկվելու է այս դիվիզիոնի միակ ուղեգիրը: Իրադարձությունների նման ընթացքի դեպքում ՈՒԵՖԱ-ն դժվար թե այլ տարբերակ գտնի: Ազգերի Լիգայի անդրանիկ մրցաշարը կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերին, իսկ կավարտվի՝ նոյեմբերին: Ահա մրցաշարի խաղացանկը. 1-ին տուր՝ 6-8 սեպտեմբեր 2-րդ տուր՝ 9-11 սեպտեմբեր 3-րդ տուր՝ 11-13 հոկտեմբեր 4-րդ տուր՝ 14-16 հոկտեմբեր 5-րդ տուր՝ 15-17 նոյեմբեր 6-րդ տուր՝ 18-20 նոյեմբեր   Եվրո-2020-ի ուղեգրի համար անցումային խաղերը տեղի կունենան հենց այդ տարվա մարտի 26-31-ը: Ազգերի Լիգայի վիճակահանությունը կկայանա 2018թ հունվարի 24-ին, Լոզանում: