Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Սարգսյանը հաղթեց «Գրան Պրիում» եւ շրջանցեց Արամ Հակոբյանին

Սպորտ
gagik

Ջերմուկում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրիի» 2-րդ փուլում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի 15-ամյա շախմատիստ Կիրիլ Շեւչենկոն, սեւերով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 7,5-ի: Իսկ ահա նրանից կես միավորով ետ մնացող Արամ Հակոբյանը պարտվեց Վյաչեսլավ Զարուբիցկուն: Երկրորդ տեղ բարձրացավ Շանթ Սարգսյանը, որն այս տուրում հաղթեց Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինին եւ վաստակեց 6,5 միավոր: Վաղը նախատեսված 9-րդ տուրում կկայանա կենտրոնական պարտիաներից մեկը: Մրցաշարի առաջատար Կիրիլ Շեւչենկոն սպիտակներով կմրցի իրեն հետապնդող Շանթ Սարգսյանի հետ: Արամ Հակոբյանի մրցակիցը կլինի Կիրիլ Շուբինը: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստ, որոնք մեկ խաղաշրջանով որոշելու են այս փուլի հաղթողին: