Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հող տվողի հետ էլ կկռվեմ, հողի համար էլ կկռվեմ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
paterazm-nkar

Սերժ Սարգսյանը լուրջ խնդիրներ կունենա, եթե հանկարծ որոշի Լեռնային Ղարաբաղի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնել Ադրբեջանին։ «Տիգրան Մեծ» ռազմավարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանն ասում է. «Տվողի հետ էլ կկռվեմ, հողի համար էլ կկռվեմ»: Այնուամենայնիվ, պարոն Ղումաշյանը Սերժ Սարգսյանի մասին մեծ կարծիքի է, եւ չի կարծում, թե նա «Աղդամը մեր հայրենիքը չէ» ասելով նկատի է ունեցել, որ Աղդամը մեր հայրենիքը չէ. «Ինքն ասում ա Տիգրանակերտն ա մերը, Աղդամը մերը չի»: Կորյուն Ղումաշյանն այսօր լրագրողներին ներկայացնում էր Ռուսաստանի հայ համայնքի մի քանի ներկայացուցչի, որոնք բարեգործություններ են անում հայ զինվորների համար: Նրանք տեղյակ չեն, որ հայ զինվորների վրա ադրբեջանցիները կրակում են նաեւ ռուսական զենքերով, որոնք ռուսներն արտադրում են նաեւ տեղացի հայ հարկատուների փողերով։ ՌԴ Նոր Միխայիլովսկ ավանի հայ համայնքի ղեկավար Գրիգորի Շագմելյանը նշում է. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երեխաները զբաղվեն հայկական պարերով, իմանան հայոց լեզուն, իսկ թե ինչ զենքեր են, ով ում է վաճառում՝ հեռու ենք դրանից»: Ռուսահայ գործիչները մեր վիրավոր զինվորներին տանում են Ռուսաստան հանգստանալու եւ կազդուրվելու, իսկ ռուսական զենքերով նրանց վիրավորվելու փաստը քաղաքականություն է, նրանք այդտեղ չկան: Վաղը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կայցելեն Ղարաբաղ՝ ծանոթանալու մեր զինվորների ծառայության պայմանների հետ: