Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի դատախազը մտահոգ է. աճել է հանցագործությունների թիվը. Ասպարեզ

Հասարակություն
Կարեն-Գաբրիելյան-1-800x445

Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացավ մամուլի ասուլիսով եւ հրապարակեց 2016 եւ 2017 թվականների առաջին 9 ամիսների ընթացքում Շիրակի մարզի վարչական տարածքում արձանագրված հանցագործությունների, բացահայտումների թիվը եւ այլ տեղեկություններ:  2017 թվականի 1-9 ամիսների ընթացքում աճել է հանցագործությունների թիվը: Կ.Գաբրիելյանը նշում է, որ աճել է նաեւ հանցագործությունների բացահայտման թիվը: 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Շիրակի մարզի վարչական տարածքում արձանագրվել է 970 դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 824 հանցագործություն: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի դատախազությունն ունեցել է 716 դեպքի բացահայտում, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 863 բացահայտում: Ծանր հանցագործությունների թիվը նախորդ եւ ներկա նույն ժամանակահատվածներում անփոփոխ է մնացել: 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծանր հանցագործության 45 բացահայտում է եղել, այս տարվա նույն ժամանակահատվածում` 49: Դատախազի խոսքով` մարզի վարչական տարածքում արձանագրված առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում: 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 11 նման դեպք, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում` 8, որից 6-ը բացահայտվել է: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նաեւ նշում է, որ մարզում կոռուպցիոն հանցագործություններով հարուցվել է մոտ 30 քրեական գործ, որոնք դեռեւս նախաքննության փուլում են: «Կոռուպցիոն հանցագործությունը վերաբերում է ոչ միայն անձի կողմից կաշառք տալուն եւ ստանալուն, այլեւ գլխավոր դատախազի հրամանով ունենք կոռուպցիոն հանցագործությունների ցանկ: Ընգրկված են պաշտոնատար անձինք, համայնքերի ղեկավարների, դպրոցների տնօրենների կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահումն է, կամ յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ են»,-նշում է դատախազ Կարեն Գաբրիելյանն ու ավելացնում, որ ցուցանիշն իր համար մտահոգիչ է: Այս մասին խորհրդակցություն է անցկացրել, հրավիրել մարզի ոստիկանության ղեկավար անձնակազմին, անձամբ հանձնարարությունն է տվել, որպեսզի ակտիվացնեն բոլոր տեսակի օպերատիվ-հետախուզական գործողությունները հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ավելին՝ այստեղ