Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրքոտ տանգո՝ երևանյան բեմում (տեսանյութ)

Մշակույթ
nkar-2-1

Ասում են` անցյալ դարի 80-ականների արգենտինական ճգնաժամի տարիներին տանգոն դպրոցներից ու պարահրապարակներից դուրս եկավ փողոց և զբոսաշրջիկների մեծ հոսք բերեց Բուենոս-Այրես: Բանդոնեոնահար Պաբլո Մաինետին հիշում է այդ վատ ժամանակները, որը փառք Աստծո հաղթահարեցին: «Ես քաղաքագետ կամ տնտեսագետ չեմ, որ կարողանամ գնահատական տալ, բայց որպես երաժիշտ և տանգոյի սիրահար ասեմ, որ տանգոն միայն պար չէ, այն իրոք արվեստ է, հզոր արվեստ և ինչու ոչ` գուցեև իր դերն ունեցավ»,- ասում է նա: Արգենտինական տանգոյի շաբաթը` նվիրված ՀՀ-ի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, սկսվել էր ֆիլմերի ցուցադրությամբ, իսկ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին: Համերգին կմասնակցեն Խորխե Մենդոսա և Սեսիլիա Մասսե պարային զույգը: Կատարելու են Մաինետտիի գործերից և իհարկե Աստոր Պիացցոլա: «Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ սիրեցի Երևանը, սիրեցի նվագախմբին, տպավորված եմ երեկվա փորձից: Կարևոր է, որ բացի երաժշտությունից, նաև պարելու են: Այսպես ավելի տպավորիչ է հանդիսատեսի համար»,-ասում է Մաինետտին: Արգենտինական տանգոյի շաբաթը կեզրափակի բացօթյա տանգո-շոուն: Շաբաթ օրը, ժամը 4-ին, հյուսիսային պողոտայում տանգոյի սիրահարները կվայելեն բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, իսկ ցանկացողները նաև վարպետության դաս կվերցնեն Խորխե Մենդոսից և Սեսիլիա Մասսեից: