Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի համար աջակողմյան ղեկով երթևեկելն իսկապես անհարմար է

Հասարակություն
vahan-martirosyan

«Պետք է ինչ-որ ձև այդ հարցը լուծվի: Ասում եք՝ ժամանակին արգելեիք, որ չգնեին մարդիկ,  բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե  ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք», - այսօր  կառավարության նիստից հետո հայտարարեց տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման հնարավոր արգելքին: Հնարավո՞ր է արդյոք, որ ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերը այս որոշումից հետո նվազեն. «Կան քննարկումներ: Մենք ունենք կոնկրետ համաձայնագրեր ԵԱՏՄ-ի  հետ, որը 2020 թվականին կմտնի  ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»: Հարցին, թե արդյո՞ք աջ ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը կաջակցի դրանց վաճառքի կամ ղեկի տեղափոխման հարցում՝ Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել: Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»: Վտանգ չկա՞ արդյոք, որ ձախ ղեկով ավտոմեքենաները կթանկանան, երբ աջ ղեկով ավտոմեքենանների շահագործումն արգելվի. «Էդ հսկողությունը պետությունը կանի, որ արհեստական թանկացումներ չլինեն»: Նախարարը վերջում վստահեցրեց, որ ինքն էլ է բազմիցս երթեւեկել աջ ղեկով մեքենայով, եւ ըստ նրա՝ դա անհարմար է ձախակողմյան երթեւեկության համար: