Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կունենանք ազգային ճարտարապետության տարրերով, գունային լուծումներով թաղամասեր

Տնտեսություն
OLD-Yerevan

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը վերաբերում է  ազգային ճարտարապետության ավանդույթներով հարուստ, ներդաշնակ գունային  լուծումներով  և զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող կառուցապատ թաղամասեր ունենալու հարցին: Որոշման համար հիմք էր հանդիսացել   ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Փաստաթղթի  նպատակն է  կանոնակարգել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը, ճակատային լուծումներն ու դրանց շեշտադրող տարրերը, հորինվածքները, զարդաքանդակները, արտաքին դռների ու պատուհանների համաչափությունները և տանիքների ներդաշնակ գունային լուծումները: Արդյունքում ակնկալվում է  ՀՀ համայնքներում կառուցապատման գործառույթների իրականացման ընթացքում նպաստել պատմականորեն ձևավորված կենսամիջավայրի և ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, ճարտարապետական կերպարի միասնականության ապահովմանը, ճակատների ու տանիքների գունային լուծումների ներդաշնակությանը:  Վարչապետը հանձնարարել է  հաշվի առնել  նաև ներդրողի, շինարարի շահերը. «Չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որպեսզի տեղերում ավելի վարչարարության առիթ չտանք: Հատուկ ուշադրություն եք դարձնում, որպեսզի դա չբերի ինքնարժեքի թանկացման, չսահմանափկի նրանց ազատության աստիճանը»: