Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում զենքի արտադրության լիցենզիայի ժամկետը կերկարաձգվի

Քաղաքականություն
zenq

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի՝ «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը տրված` մարտական զենքի (փամփուշտների) արտադրու­թյան լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով: Բացի այդ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարությունը կորոշի՝ «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրված` զենքի արտադրու­թյան լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով: «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 957893.0 հազ. դրամի (առանց ԱԱՀ-ի) պետական պատվերով նախատեսված պայմա­նագրային աշխատանք­ներ, այդ թվում ըստ տարիների 2012թ.- 119321.0 հազ.դրամ, 2013թ.- 158618.0 հազ.դրամ, 2014թ.- 184249.0 հազ.դրամ, 2015թ.- 243800.0 հազ.դրամ, 2016թ.- 251905.0  հազ.դրամ, Հաշվի առնելով վերը նշված է նպատա­կա­հարմար է երկարաձգել նրան տրված ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով: «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկա­րաձգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառա­վարության որոշման նախագծի ընդունումով հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբե­րու­թյան համակար­գա­յին բա­րե­փոխումները և զարգացումը: