Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարությունը միակողմանի է և խտրական. Սամվել Կարապետյան. Ալիքմեդիա

Քաղաքականություն
Pajk

Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպին ինչպես նաև Վրաստանի պատրիարքարանի եւ Վիրահայոց թեմի համատեղ հայտարարությանը անդրադարձել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ստորև ներկայացնում ենք Ջավախք գրքի հեղինակ, այս պահին Վրաստանում անցանկալի անձ համարվող Կարապետյանի անդրադարձը անփոփոխ: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է ԵՎ ԽՏՐԱԿԱՆ Ի պատիվ Վրաց ուղղափառ եկեղեցու պետք է նշել, որ պատմության ողջ ընթացքում այն եղել է ընդգծված պետականամետությամբ ազգային-քաղաքական կառույց և ամբոջությամբ ներգրավված (և` է) պետության քաղաքական շահերի և գերիշխանության պաշտպանության և ծավալման գործընթացներում: Հենց այս պատճառով էլ վրաց եկեղեցու ներկայությունը մի որևէ վայրում երբևէ պայմանավորված չի եղել տվյալ վայրում վրացի ազգաբնակչության գոյության հանգամանքով, քանի որ այն նախ և առաջ եղել է և կա իբրև պետության ոտքի տեղը և կամ պարզապես հոգևոր դրոշակի ներքո մի յուրօրինակ ռազմական հենակետ: Վրաստանի հզորության ժամանակաշրջանում (Ժ-ԺԳ դդ.), թե՛ դեպի հյուսիսկովկասյան և թե՛ հայաստանյան ուղղություններով ընդարձակվելիս Վրաստանին միացվող նորանվաճ գավառներում պետությունն անմիջապես հիմնում էր ուղղափառ վանքեր կամ եկեղեցիներ: Այս գործընթացում երբևէ չի կարևորվել, թե վրաց եկեղեցու նորաստեղծ թեմերի ու նրանց իրավասության ներքո գտնվող նորահիմն ուղղափառ եկեղեցիների շուրջ ընդհանրապես վրացազգի բնակչություն կար կամ ո՛չ: Մինչև Արաքսի հովիտ (օր. Կաղզվանի մոտ Եղեգնամոր տաճարը) հասած վրաց ուղղափառ եկեղեցին ի դեմս իրեն ապահովում էր պետության ներկայությունը և ձգտում էր հնարավոր առավելագույն չափով իր ավազանում վերամկրտել տեղացիների, ստեղծելով փոքրիշատե կենսունակ ուղղափառ համայնքներ: Հայաստանի սահմաններում այդ համայնքները ձևավորվում էին բացառապես ուղղափառ եկեղեցու հետևորդ դարձող հայերից, հյուսիսկովկասյան շրջաններում զանազան լեռնական ազգացեղերից և այլն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ վրացական միջավայրում հենց ուղղափառ եկեղեցու միջոցով էր պետությունն իր քաղաքական գերիշխանությունն ապահովում, ուստի այդ եկեղեցին որպես պետական գործառույթներ իրականացնող կարևորագույն օղակ ամբողջությամբ գտնվում էր պետության հոգածության ներքո, ընդ որում, ակնհայտ է, որ միանգամայն վրացազուրկ` օտար միջավայրում հիմնվող մեծածախս վրաց-ուղղափառ վանքերն ու եկեղեցիները կառուցվում էին պետության ֆինանսավորմամբ: Վերոնշյալն ավելի պարզելու համար բերենք Վրաստանին միացված Սոմխիթ (թարգմանաբար` Հայաստան) նահանգում գտնվող քրիստոնեական պաշտամունքային հուշարձանների օրինակը: Այստեղ, ահա յուրաքանչյուր 35-40 միավոր փոքրաչափ, հիմնականում անմշակ քարով և առհասարակ նվազագույն միջոցներով կառուցած գյուղական հայ առաքելական եկեղեցիների կողքին կարող ենք տեսնել մեկ միավոր շքեղ, մեծաշեն վրաց ուղղափառ վանք, որն ակնհայտորեն կառուցվել է ոչ թե գյուղացիների սուղ միջոցներով, այլ պետական հովանավորությամբ և դա բնավ չպայմանավորված տեղում վրացի ազգաբնակչության գոյության հանգամանքով: Ավելորդ է շեշտել, որ այս վանքերը պետության աչքերն ու ոտքի տեղն էին, որոնք ապահովում էին պետության հսկող ներկայությունը տարածաշրջանում: Դարեր են անցել, բայց վրաց եկեղեցու վերոնշյալ պետական գործառույթները մնացել են անփոփոխ: Դիցուկ` Ջավախքում 1990-ական թթ. սկզբներին բազմամարդ և զուտ հայաբնակ Փոկա գյուղում հիմնվեց վրացական «կուսանաց» վանք, իսկ զուտ հայաբնակ Աղքյորփի գյուղի մոտ վրացական մատուռ կամ Ծալկայի շրջանում հույներից թափուր (բնակիչները հեռացել են 1990-ական թթ. սկզբներին) գյուղում մի տան մեջ տեղավորվեցին վրացի վանականներ (առայժմ առանց վանքի): Այսինքն վրաց ուղղափառ եկեղեցին դարեր շարունակ ծառայել և ծառայում է երկրի քաղաքական գերիշխանության տարածման, ծավալման նպատակին: Մեր օրերում ևս վրաց եկեղեցին (իրականում` պետությունը) ցանկություն ունի իր ազդեցության շրջանակներն ընդարձակել, ընդ որում ինչպես դարեր շարունակ, ներկայումս էլ վրաց պետությանը բնավ չի հուզում, որ այն վանքերը, որոնց նկատմամբ «վերադարձման» հարց է բարձրացնում (Ախթալա, Հնեվանք, Քոբայր և այլն) իրենց շուրջ վրացազգի նույնիսկ մեկ շունչ բնակիչ չունեն: Այո, խնդիրը վանքը չէ, այլ նրա միջոցով ծավալվելու հեռանկարով առայժմ սոսկ ներկայության ապահովումը, իսկ թե ժամանակի ընթացքում շրջապատի հայ բնակիչներից ուղղափառություն ընդունողներ լինեն` ավելի լավ (ինչպես` Ջաղացպանյան ընտանիքի վերամկրտվելը` Փոկա գյուղի «կուսանաց» վանքում): Ամբողջը՝ այստեղ