Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«5000 դրամ մուծեցիր, դառնում ես որսորդ». թռչնաբանը՝ անգրագետ որսորդներին (տեսանյութ)

Հասարակություն
vborosord-nkar

Հայաստանում գրանցված որսորդների թիվը 30 000 է, ինչը նույնքան քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանի համար մեծ թիվ է։ Սպիտակագլուխ անգղերի որսն, ըստ թռչնաբան Մամիկոն Ղասաբյանի, գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ որսորդներից շատերն այդ գործում մասնագիտացված չեն։ Դրա հետևանքով տուժում է բնությունը։ Մինչդեռ խորհրդային շրջանում որսորդ դառնալու համար անհրաժեշտ էր տարրական գիտելիքներ ունենալ և հանձնել քննություն։ Թռչնաբան Մամիկոն Ղասաբյանը նշում է.  «Մեր որսորդներից շատերը շատ անգրագետ են։ Մեր որսորդը չի ճանաչում թռչունին՝ կրկելիս։ Բադերի սեզոնի ժամանակ ինքը տեսնում է բադը թռավ, բայց ինքը չի ճանաչում ո՞ր բադն է։ Մենք մի քանի տեսակի բադ ունենք, որ կարմիր գրքի մեջ են գրանցված։ Անգրագիտությունը գալիս է նրանից, որ 5000 դրամ մուծեցիր դառնում ես որսորդ։ Դա ճիշտ չէ»։