Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Գևորգյանցն ինչո՞վ է լավը մյուս թեկնածուներից (տեսանյութ)

Հասարակություն
vahe-nkar

Հայաստանի Կինոգործիչների միության նախագահի թեկնածու, կինոռեժիսոր Վահե Գևորգյանցն այսօր ներկայացրել է, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել։ Միության հանգուցյալ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդին իր թիվ 1 անելիքը համարում է տարբեր տարիքի կինոգործիչների միջև կապի ստեղծումը։ Նրա ընտրվելու դեպքում Կինոգործիչների միությունը կունենա սեփական թերթ, որտեղ մասնագետները մասնագիտական հրապարակումներ կունենան։  Կինոգործիչների միության նախագահի թեկնածու Վահե Գեւորգյանցն ասում է. «Ինձ մի քանի անգամ հարցրել են՝ ինչով եք Դուք ավելի լավը Հարություն Խաչատրյանից կամ Գևորգ Գևորգյանից։ Չի լինում լավ կամ վատ, լինում է ուրիշը, ես ունեմ մի տեսակետ իրենք ունեն ուրիշ տեսակետ, ուղղակի կինոգործիչները պետք է ընտրեն՝ որ տեսակետն է իրենց ավելի հարմար։ Ժամանակին կինոմիությունը ստեղծել է իմ պապը, շարունակել է իմ հայրը, շատերն ասում են՝ դա ժառանգական անցնում է և այլն։ Ես կպահպանեմ այն, ինչ որ հիմա կա»։